ԼԱՏԻՆԱԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌ ԵՆ ՄՇԱԿՈՒՄ
Հարավային Ամերիկայի խոշորագույն քաղաքական ու տնտեսական կազմակերպության` Հարավամերիկյան ազգերի միության (УНАСУР) անդամ 12 պետություններ (Արգենտինա, Բոլիվիա, Բրազիլիա, Վենեսուելա, Գայանա, Կոլումբիա, Պարագվայ, Պերու, Սուրինամ, Ուրուգվայ, Չիլի ու Էկվադոր) համատեղ ձեռնամուխ են եղել սեփական ռազմական ինքնաթիռի մշակմանը: Այն հավանաբար կկոչվի երկրների միության անունով` «УНАСУР-1»: Միության տեխնիկական փորձագետներն արդեն հավաքվել են արգենտինյան Ասկոչինգա քաղաքում` մշակելու ինքնաթիռի դիզայնին ու արտադրության հեռանկարներին առնչվող տեխնիկական չափորոշիչները:
Այստեղ է գտնվում նաև «Բրիգադային գեներալ Սան Մարտին» ռազմական ավիացիոն գործարանը, որը 1990-ականներին կոնցեսիոն կառավարման հանձնվեց ամերիկյան «Lockheed» ընկերությանը, սակայն 2009 թվականին Արգենտինայի կառավարությունը վերականգնեց վերահսկողությունը գործարանի նկատմամբ:
Առայժմ անհայտ է, թե երբ որտեղ կսկսվի ինքնաթիռների արտադրությունը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական