ԹԵԼ ԱՎԻՎԸ ՍԽԱԼ Է ՀԱՄԱՐԵԼ ՇԱԼԻԹԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ
Իսրայելի բանակային հետախուզությունն ու ընդհանուր անվտանգության ծառայությունը հայտարարել են, որ կապրալ Շալիթի հետ փոխանակված և Գազայի հատված ուղարկված պաղեստինցի գրոհայինները ողջ թափով նախապատրաստվում են հրեա զինծառայողների առևանգումների: Իրավիճակն ավելի է բարդանում այն պատճառով, որ գրոհայինները լավ գիտեն տեղանքը և բացի այդ, իրենց քարոզչությամբ մեծապես ազդում են տեղի բնակչության տրամադրվածության վրա:
Մայիսին Իսրայելի հատուկ ծառայությունները բացահայտեցին հատուկ հրեա զինծառայողների առևանգման համար կազմավորված «Սրբությունների մարտիկների գումարտակներ» կազմակերպությունը, որը հիմնականում կազմված էր փոխանակված գրոհայիններից:
Խորագիր՝ Նորություններ