Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՓՎԵԼՈՒ ՁԵՐ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



Թեստը մշակել են Ն.Պ.Ֆետիսկինը և Վ.Վ.Կոզլովը: Այն ներառված է 2002թ. նույն հեղինակների հրատարակած «Անձի և փոքր խմբերի հոգեդիագնոստիկ զարգացումը» գործնական ձեռնարկում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. Թեստը նախատեսված է ինքնաստուգման համար և նպատակ ունի նպաստելու միմիայն անհատի ինքնաբացահայտմանն ու ինքնաճանաչմանը: Չի կարելի այն լրացնել մեկ ուրիշի հետ, կամ, առավել ևս, ուրիշի փոխարեն, քանի որ նման դեպքերում ճիշտ արդյունք չի ստացվի:

2. Հիշեք, որ թեստի արդյունքները չեն կարող մեկնաբանվել միանշանակորեն:

Եթե կարծում եք, որ ստորև բերված պնդումը «ճիշտ է»,

ապա դրա դիմաց դրեք «+» նշանը, իսկ եթե «ճիշտ չէ», ապա` «-» նշանը:

1. Ես կարծում եմ, որ այլ մարդկանց վարքը նմանակելը դժվար է:

2. Իմ վարքում հաճախ է արտահայտվում այն ամենը, ինչ ես մտածում եմ և ինչում իրականում համոզված եմ:

3. Երեկույթների կամ տարբեր հավաքների ժամանակ ես չեմ փորձում ասել կամ անել այն, ինչ հաճելի է այլ մարդկանց:

4. Ես կարող եմ պաշտպանել միայն այն գաղափարները, որոնց ինքս հավատում եմ:

5. Ես կարող եմ հանպատրաստից արտահայտվել նաև այն թեմաների շուրջ, որոնց մասին համարյա ոչ մի տեղեկություն չունեմ:

6. Ես կարծում եմ, որ կարողանում եմ ինձ այնպես դրսևորել, որ մարդկանց վրա տպավորություն թողնեմ կամ զվարճացնեմ նրանց:

7. Եթե ես վստահ չեմ, թե ինչպես պետք է ինձ դրսևորեմ որևէ իրավիճակում, սկսում եմ կողմնորոշվել այլ մարդկանց վարքով:

8. Հավանաբար ինձնից լավ դերասան կստացվեր:

9. Որևէ գիրք, ֆիլմ կամ երաժշտություն ընտրելիս ես հազվադեպ եմ ունենում ընկերներիս խորհրդի կարիքը:

10. Մարդկանց հաճախ թվում է, որ ես ավելի խոր հույզեր եմ ապրում, քան իրականում երևում է:

11. Կատակերգություն դիտելիս ես ավելի շատ եմ ծիծաղում, երբ ընկերներիս հետ եմ, քան երբ մենակ եմ:

12. Մարդկանց խմբում ես հազվադեպ եմ լինում ուշադրության կենտրոնում:

13. Տարբեր իրավիճակներում և տարբեր մարդկանց հետ ես ինձ միանգամայն տարբեր կերպ եմ պահում:

14. Ես հեշտությամբ չեմ հասնում այն բանին, որ ինձ համակրեն:

15. Նույնիսկ երբ ես տրամադրություն չունեմ, միևնույն է, ցույց եմ տալիս, որ լավ ժամանակ եմ անցկացնում:

16. Միշտ չէ, որ ես այն եմ, ինչ թվում է:

17. Ես վարքս հատուկ չեմ փոխի կամ ինչ-որ բաներ չեմ ասի` ինչ-որ մեկին դուր գալու կամ որևէ դիրք գրավելու համար:

18. Ես մարդ եմ, որը կարող է զվարճացնել:

19. Մարդկանց հետ հարաբերություններս հարթելու և նրանց դուր գալու համար ես նախևառաջ փորձում եմ անել այն, ինչ իրենք ինձնից ակնկալում են:

20. Ես այնքան էլ հաջողակ չեմ այն խաղերում, որոնք պահանջում են իմպրովիզացիա (հանպատրաստից ստեղծագործում):

21. Ես դժվարանում եմ վարքս այնպես փոխել, որ այն համապատասխանի տարբեր մարդկանց հայացքներին կամ տվյալ իրավիճակին:

22. Երեկույթների ժամանակ ես այլոց հնարավորություն եմ տալիս կատակելու և տարբեր պատմություններ պատմելու:

23. Ընկերախմբում ես ինձ մի փոքր անհարմար եմ զգում և ինձ բավարար չափով չեմ դրսևորում:

24. Արդար գործի համար ես կարող եմ ցանկացած մարդու աչքերի մեջ նայելով կամ դեմքիս հանգիստ արտահայտությամբ ճիշտը չասել:

25. Ես կարող եմ այնպես անել, որ ուրիշներն ինձ հետ մտերմիկ լինեն, անգամ եթե այդ մարդիկ ինձ դուր չեն գալիս:

Արդյունքների մեկնաբանում

«+»: 5, 6, 7, 8, 10, 11, 13, 15, 16, 18, 19, 24, 25

«-»: 1, 2, 3, 4, 9, 12, 14, 17, 20, 21, 22, 23

Ձեր տված պատասխանները համեմատեք վերոնշյալ ցանկի հետ և յուրաքանչյուր համընկնում գնահատեք 1 միավոր:

Գումարեք միավորները:

0-8 միավոր – Շփման մեջ կայուն եք և հետևողական, երբեմն էլ նույնիսկ սառը: Ցանկացած հարաբերության մեջ ձգտում եք հստակության և փոխհասկացման, ինչպես նաև կարևորում եք Ձեր սեփական կարծիքը և պահանջում եք, որ Ձեր շրջապատում ևս այն գնահատեն ըստ արժանվույն:

9-17 միավոր -Մարդկանց հետ շփվելիս Դուք երբեմն առանձնանում եք, ներփակվում եք Ձեր մեջ, սակայն տարբեր իրավիճակներից կախված` կարող եք ճիշտ հակառակն անել` անկեղծություն դրսևորելով դիմացինի նկատմամբ: Անկախ ամեն ինչից, Դուք հակված եք ընկերակցության, դրական փոխհարաբերությունների և փոխվստահության:

18-25 միավոր – Շփման մեջ ճկուն եք, ունակ եք տարբեր իրավիճակներում հարմարվելու դիմացինի վարքին, կոնֆլիկտային իրավիճակներից դուրս գալու համար պատրաստ եք երկխոսության և համատեղ որոշումների, ինչպես նաև իրավիճակից կախված` հեշտությամբ կարող եք փոխել շփվելու Ձեր ոճը:

ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Խորագիր՝ #21 (937) 31.05.2012 – 6.06.2012, Ռազմական


06/06/2012