Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԺՊԻՏ



– Պարոն մարզի՛չ, իմ բժիշկն ասել է, որ ես չեմ կարող ֆուտբոլ խաղալ:

– Պետք չէր բժշկի մոտ գնալ, ես ինքս էլ դա կարող էի ասել:

♦♦♦

Ֆուտբոլիստն ուրախ դիմում է կնոջը.

– Ես այսօր լավագույնն էի. խփեցի երկու գոլ:

– Հրաշալի է, իսկ խաղն ինչպե՞ս ավարտվեց:

– 1-1:

♦♦♦

Բրազիլիան գնել է հայկական ֆուտբոլի երկու շատ լավ հարձակվողների: Այժմ այդ ամուր երիտասարդներն օրական 18 ժամ աշխատում են սուրճի պլանտացիաներում:

♦♦♦

Ֆուտբոլային խաղից առաջ կանանց թիմի մարզիչը տալիս է վերջին հրահանգները.

– Կրկին նախազգուշացնում եմ, որ խաղի ժամանակ շրթներկ չօգտագործեք, չշատախոսեք եւ սերիալներ չպատմեք:

– Այդ դեպքում ինչո՞վ զբաղվենք,- զարմացան կանայք:

♦♦♦

Կինը սիրեկանի հետ է։ Գալիս է ամուսինը։ Սիրեկանն արագ թաքնվում է հեռուստացույցի ետևում։ Ամուսինը միացնում է հեռուստացույցը, նստում բազմոցին ու ֆուտբոլ դիտում։ Կինը հուզմունքը թաքցնելու համար հեռանում է խոհանոց։ Քիչ անց վազելով խոհանոց է մտնում ամուսինը.

– Կնի՛կ, ասեմ` չես հավատա։ Նոր մերոնցից մեկին մրցավարը դաշտից հեռացրեց` վարտիքով կողքովս անցավ։

ՏԱՎՐՈՍ ԱՎԱԳՅԱՆ
ավագ լեյտենանտ

Խորագիր՝ #21 (937) 31.05.2012 – 6.06.2012, Մարզաշխարհ


06/06/2012