Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀՐԴԵՀՎԱԾ ՈՒՂԵԿԱԼՈՒՄ ՈՂՋ ՄՆԱՑԱԾ ՄԻԱԿ ԶԻՆՎՈՐԸ



Ղազախստանյան սահմանապահ ուղեկալում մայիսի 28-ին տեղի ունեցած ողբերգությունը վերապրած միակ զինվորը, որին մեկ շաբաթ շարունակ որոնում էին լեռներում, պատառոտված ու ցեխոտ հագուստով, մոտն ունենալով ատրճանակ, հայտնվել է հրդեհված ուղեկալի մոտ: Բնակիչները նրան իսկույն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ սահմանապահին դիմավորել են երկրի ազգային անվտանգության նախարարության քննիչները: Տեղացիների միաբերան վկայությամբ, զինվորն իրեն տարօրինակ ու իրավիճակին բոլորովին անհամապատասխան վարք է ցուցաբերել և ըստ երևույթին, գտնվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում: Զինվորը, որ ուղեկալի անձնակազմում միակ ռուսն էր, համարվում է 14 սահմանապահների ու եգերի սպանության գլխավոր կասկածյալը: Քննչական խումբը հակված է ոչ կանոնադրային հարաբերությունների դրդմամբ կանխամտածված սպանություն կատարելու վարկածին:

Ուղեկալի անձնակազմը լեռներ էր բարձացել մայիսի 28-ին, և մի քանի ժամ կապը զորամասի հետ կտրվել էր: Ուղարկվել էր որոնող խումբ, բայց այրված ուղեկալը հայտնաբերվել էր երկու օր անց միայն:

Քննիչները պարզել են, որ ողբերգության պահին բոլոր զինծառայողները պառկած են եղել մահճակալներին:

Խորագիր՝ Նորություններ


07/06/2012