ՆԱՏՕ-Ն ՇՐՋԱՆՑԻԿ ՈՒՂԻՆԵՐ ԳՏԱՎ
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը Ղազախստանի, Ուզբեկստանի ու Ղրղզստանի հետ համաձայնագրեր է կնքել Աֆղանստանից միջազգային խաղաղապահ զորախմբի ռազմական տեխնիկան դուրս բերելիս այդ պետությունների տարածքներն օգտագործելու վերաբերյալ: Կենտրոնական Ասիայի երեք պետությունների հետ կնքված պայմանագիրն առավել է կարևորում այն հանգամանքը, որ կես տարի առաջ Պակիստանը դադարեցրեց իր երկրի տարածքով ՆԱՏՕ-ի զորքերի սպառազինության Աֆղանստան իրականացվող փոխադրումները, երբ ամերիկյան ուժերը գրոհայինների հետ շփոթելով ոչնչացրին Պակիստանի ավելի քան երկու տասնյակ խաղաղ բնակիչների, իսկ Իսլաբադի ու Վաշինգտոնի հարաբերությունները շարունակում են վատանալ «Ալ Քաիդայի» հենակետերը ոչնչացնելու նպատակով երկրի տարածքում ամերիկյան անօդաչու թռչող սարքերի չդադարող օդային հարվածների հետևանքով:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական