Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՆՈՂԿԱԼԻ ՍԱԴՐԱՆՔ»



ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահ է և լրագրողներին երաշխավորել է, որ ՄԱԿ անվտանգության խորհուրդը թույլ չի տա Սիրիայում դիմել ռազմական միջամտության:

Միաժամանակ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը Քոֆի Անանի առաջարկած ծրագիրը տապալելու նպատակով իրականացված «նողկալի սադրանք» է որակել նախօրեին Համա նահանգի Ալ-Քուբեյր և Մաարզաֆ գյուղերում տեղի ունեցած նոր խոշոր ողբերգությունը, որին զոհ է գնացել առնվազն 86 մարդ, այդ թվում նաև կանայք ու երեխաներ: Լուկաշևիչը նաև հույս է հայտնել, որ այս նոր ողբերգությունը կհամախմբի միջազգային հանրությանը՝ իրականացնելու Անանի ծրագիրը, և որ ապստամբ գրոհայինների այս հարձակումն իրականացվել է Հուլայի ողբերգության նույն ձեռագրով:

Դամասկոսը հայտարարում է, որ կառավարական զորքերն այս գյուղեր են մտել բնակչությանը պաշտպանելու համար, երբ պարզ է դարձել, որ գրոհայիններն այնտեղ սպանդ են իրականացնում:

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երեկ հայտնել է, որ Ալ-Քուբեյր և Մաարզաֆ գյուղերի ճանապարհին հրաձգային զենքերից գնդակոծվել է ողբերգության վայր մեկնող ՄԱԿ-ի դիտորդների ավտոշարասյունը:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


08/06/2012