ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է «ՏՈՊՈԼ» ՀՐԹԻՌԻ ՀԱՋՈՂ ԱՐՁԱԿՈՒՄ
ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը երեկ, Աստրախանի մարզում գտնվող «Կապուստին Յար» զինափորձարանից Մոսկվայի ժամանակով 21.39-ին իրականացրել են «Տոպոլ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող արձակում: Հրթիռի մարտական մասը հանձնարարված ճշգրտությամբ խոցել է Ղազախստանի տարածքում գտնվող «Սարի-Շագան» զինափորձարանում եղած պայմանական նշանակետը:
Փորձնական արձակումն իրականացվել է զորատեսակի հիմքը կազմող այս հրթիռների շահագործման ժամկետը մինչև 2019 թվականը երկարաձգման հնարավորությունը գնահատելու նպատակով: Զորատեսակի ներկայացուցիչը հայտնել է, որ արձակման ծրագրով նախատեսված բոլոր խնդիրները լրիվ ծավալով կատարվել են:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական