Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱԶԱՏԵՆՔ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ



Լիբիայի իշխանությունները հայտարարել են, որ հունիսի 7-ին երեք գործընկերների, այդ թվում նաև Նիդեռլանդների Թագավորությունում ՌԴ նախկին դեսպան Ալեքսանդր Խոդակովի հետ ձերբակալված Միջազգային քրեական դատարանի աշխատակցուհի Մելինդա Թեյլորին ազատ կարձակեն միայն գնդապետ Քադաֆիի որդու`Սեյֆ-ալ-Իսլամի «աջ ձեռքը» համարվող Մոհամմեդ Իսմայիլի գտնվելու վայրի մասին տեղեկությունների տրամադրման դեպքում: Վերջինս, Լիբիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի պնդմամբ, մեծ վտանգ է ներկայացնում երկրի նոր իշխանությունների համար:

Ձերբակալվածները Միջազգային քրեական դատարանի պատվիրակության կազմում ժամանել էին լիբիական Զինթան քաղաք` հանդիպելու Լիբիայում քաղաքացիական պատերազմի ամիսներին մարդկության դեմ գործած հանցանքների մեջ մեղադրվող Սեյֆ-ալ-Իսլամին: Ավստրալացի փաստաբան Մելինդա Թեյլորն ու Լիբանանի քաղաքացի Հելեն Ասաֆը Զինթանում ձերբակալվել էին ամբաստանյալին «կասկածելի բովանդակության տեղեկատվություն» փոխանցելու փորձի մեղադրանքով, իսկ Խոդակովն ու պատվիրակության մյուս տղամարդ անդամը հրաժարվել էին լքել ձերբակալված կանանց ու նրանց հետ առայժմ 45 օրով հայտնվել են ժամանակավոր ձերբակալվածների պահման վայրում, որը պահպանում են հայտնի «Զինթանյան բրիգադի» գրոհայինները:

Խորագիր՝ Նորություններ


13/06/2012