ԱՄՆ-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐ Է ԳՆՈՒՄ
ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը որոշում է ընդունել Աֆղանստանի զինված ուժերի համար ձեռք բերել ռուսաստանյան արտադրության «Ми-17» ուղղաթիռների նոր խմբաքանակ: Նախկինում կործանված երկու ուղղաթիռների փոխարեն 2012-ին Պենտագոնը պատվիրել էր նորերը, իսկ օրերս որոշել է ձեռք բերել ևս տաս նման ուղղաթիռներ: Գործարքի արժեքը, ներառյալ մարտական մեքենաների տեխնիկական սպասարկումն ու պահեստամասերի մատակարարումը, կազմում է 128 միլիոն ԱՄՆ դոլար: Իսկ 2011-ին Պենտագոնն ու «Рособоронэкспорт»-ը 345 միլիոն ԱՄՆ դոլար արժողության գործարք էին կնքել աֆղանական բանակի համար 21 ուղղաթիռների մատակարարման մասին:
Խորագիր՝ Նորություններ