Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ



«Բենֆիկայի» մոլի երկրպագու Դավիթ Դե Մատան իր կտակում ժառանգորդներին պարտավորեցրել էր իրեն թաղել սիրելի ակումբի համազգեստով և այն գերեզմանոցում, որտեղից երևում է «Բենֆիկայի» մարզադաշտը: Պարզվեց, որ այդ գերեզմանոցից «Բենֆիկայի» խաղերին հետևում են անտոմս երկրպագուները:

♦♦♦

Անգլիայում «Բիրմինգհեմ Սիթի» ֆուտբոլային ակումբի նախկին տնօրեն Էդվին Քոքսը մահվանից առաջ ֆուտբոլիստներից յուրաքանչյուրին կտակեց 1000 ֆունտ: Գումարը նրանք կարող էին ստանալ միայն այն պայմանով, եթե թիմն առաջիկա 20 տարում նվաճեր երկրի չեմպիոնի կոչումը կամ տիրանար գավաթին:

♦♦♦

Նախորդ դարի 50-ականների կեսերին իրանական Ալ Հարվաս շրջանի իշխանությունները մրցավարներին տվեցին անսահմանափակ իրավունք: Տեղացի մրցավարները խաղադաշտ էին մտնում մահակներով, նրանց իրավունք էր վերապահված ոչ միայն զգուշացնելու կամ հեռացնելու ֆուտբոլիստին, այլ նաև մահակով խփելու: Ասում են` այս շրջանում հանդիպումները շատ զուսպ էին անցնում:

♦♦♦

Պելվարիո քաղաքում հերթական ֆուտբոլային հանդիպումից առաջ մրցավարն ու իր օգնականը տրամադրություն չունեին: Խաղադաշտ մտնելուց առաջ նրանք հայհոյում էին միմյանց: Խաղի ժամանակ գլխավոր մրցավարն ուշադրություն չէր դարձնում եզրային մրցավարների ազդանշաններին: Այս ամենը հասավ իր գագաթնակետին, երբ գլխավոր մրցավարը, հաշվի չառնելով իր օգնականների պահանջները, հրաժարվեց չեղյալ համարել «խաղից դուրս» վիճակից խփված գոլը: Եզրայինները ծեծկռտուք սկսեցին գլխավորի հետ, որի մեջ ներքաշվեցին նաև ֆուտբոլիստները:

ՏԱՎՐՈՍ ԱՎԱԳՅԱՆԻ
ավագ լեյտենանտ

Խորագիր՝ #23 (939) 14.06.2012 – 20.06.2012, Մարզաշխարհ


20/06/2012