Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀԱՏԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԱՆՑԿԱՑՎԻ



ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է մի շարք լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունները, համաձայն որոնց Բալթիական նավատարոմի «Կալինինգրադ» մեծ դեսանտային նավն ուղևորվել է սիրիական Տարտուս նավահանգիստ՝ հեգնանքով նշելով, որ այդ լուրերում միակ ճշմարիտը այն է, որ «Կալինինգրադն» իսկապես պատկանում է Բալթիական նավատորմին:

ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ իբրև հետախուզական աղբյուրներից ստացված տեղեկությունների ու տիեզերքից կատարված լուսանկարների հիման վրա լրատվամիջոցների տարած լուրերը Սիրիայի տարածքում և ափամերձ ջրերում Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին իրականում Սիրիայի առանց այն էլ լարված իրավիճակն առավել շիկացնելու նպատակ են հետապնդում: Այս լուրերը հերքել էր նաև պաշտոնական Դամասկոսը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, թե Եգիպտոսի իշխանությունները Չինաստանի 12 ռազմանավերի թույլատրել են անցնել Սուեզի ջրանցքով:

Խորագիր՝ Նորություններ


20/06/2012