Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՌԴ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ



ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների հերթական` 62-րդ նիստը հուլիսի 5-ին կկայանա Կալինինգրադում և հիմնականում նվիրված կլինի ռազմական կարիքների համար ՌԴ զինված ուժերի ուղեծրային խմբավորման համատեղ օգտագործման խնդիրներին:

Նիստի օրակարգում ընդգրկված են 25 հարցեր, որոնցից առավել կարևոր են ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի զարգացման, 2013 թվականին կայանալիք համատեղ զորավարժությունների, թռիչքների անվտանգության, թոշակի անցնելիս բնակության վայրը փոխող զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքների հարցերը:
Պաշտպանության նախարարները կհաստատեն նաև հոկտեմբերի 5-ից 16-ը Ղազախստանում կայանալիք «Մաքուր երկինք-2012» համատեղ զորավարժությունների ծրագիրը:

Խորագիր՝ Նորություններ


22/06/2012