ՍԻՐԻԱՅԻ ՀԱՐՑՈՎ ԿՀՐԱՎԻՐՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ
Այն կգումարվի հուլիսի 30-ին, Ժնևում: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ևս ավելի վաղ հայտնել էր, որ կոնֆերանսը կարող է գումարվել Մոսկվայում կամ Ժնևում:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ կոնֆերանսին անպայման պետք է մասնակցեն ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ բոլոր պետությունները, Արաբական պետությունների լիգայի ու Եվրամիության ներկայացուցիչները, ինչպես նաև Իրաքը, Թուրքիան, Հորդանանը, Լիբանանը, Սաուդյան Արաբիան, Քաթարն ու Իրանը:
Իսկ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմեդ բեն Հելլին Ռուսաստանին կոչ է արել լրիվ դադարեցնել Սիրիային սպառազինության մատակարարումները, և ՄԱԿ անվտանգության խորհրդից պահանջել է երկիր ուղարկել զինված խաղաղապահներ:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան