Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱՆ ՍԻՐԻԱ ՄԵԿՆԵԼՈՒՑ



Նկատի առնելով, որ Սիրիայում իրավիճակը շարունակում է մնալ ծայր աստիճան անկայուն, նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ արտգործնախարարությունը, որի ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների աշխատանքի ակտիվ փուլն ավարտվել է, իսկ որոշ շրջաններում չդադարող մարտերի պատճառով խաղաղ բնակչությունը մնացել է շրջապատման օղակում:

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը նաև ընդգծել է, որ թեև Ռուսաստանը շարունակում է Սիրիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, սակայն չի մատակարարում այնպիսի սպառազինությունը, որը կարող է օգտագործվել ցուցարարների դեմ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


22/06/2012