ԱՄՆ-Ը ՓՈՐՁՈՒՄ Է ԻՐ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԱՌԵԼ… ԿԱՅԾԱԿԸ
Միացյալ Նահանգների զինվորական մասնագետները փորձում են գտնել մարտի դաշտում կայծակ առաջացնելու եղանակները և հավաստիացնում են, որ արդեն զգալի առաջընթաց են արձանագրել՝ կարողանալով կայծակի միջոցով ոչնչացնել ուսումնական թիրախները: Կայծակի օգտագործումը թույլ կտա ոչնչացնել հակառակորդի տեղադրած ականադաշտերը և անգամ` զրահատեխնիկան:
Հայտնի է միայն, որ ամերիկացիներին հաջողվում է լազերի միջոցով, օգտագործելով կայծակի ֆիզիկայի յուրահատկությունները օդում ստեղծել հատուկ ճանապարհ և ուղղորդել կայծակը: Այն առաջանում է երկրի և ամպրոպային ամպերի միջև այն հատվածում, ուր էլեկտրական պոտենցիալների տարբերությունն ամենամեծն է և հարվածում է այն ճանապարհով, որտեղ կա ամենաքիչ դիմադրություն, և ամերիկացիները փորձում են արհեստականորեն ստեղծել այդ ճանապարհը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական