ՀԱՍՏԱՏՎԵՑ ՌԴ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՐ ԿԱԶՄԸ
ՌԴ կառավարությանն առընթեր այս մարմինը վերստին կղեկավարի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, իսկ նրա առաջին տեղակալի պաշտոնում կշարունակի աշխատել Յուրի Բորիսովը:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով հանձնաժողովի կազմը վերջերս բավական ընդլայնվեց և նրանում ներառվեցին ներքգործնախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, որը մինչ այժմ հանձնաժողովի նախագահի տեղակալն էր, ինչպես նաև արտակարգ իրավիճակների ու առողջապահության նախարարներ Վլադիմիր Պուչկովն ու Վերոնիկա Սկվորցովան, պաշտպանական պատվերի դաշնային ծառայության տնօրեն Լյուդմիլա Վորոբյովան, տիեզերական դաշնային ծառայության ղեկավար Վլադիմիր Պոպովկինը:
Հանձնաժողովի մշտական անդամներ են նշանակվել նաև «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Իվան Կամենսկիխը և կառավարության այն դեպարտամենտների տնօրեններ, որոնց աշխատանքն առնչվում է ՌԴ պաշտպանական արդյունաբերության զարգացման հետ:
Դմիտրի Ռոգոզինը նախկինում հայտարարել էր, որ այս հանձնաժողովը պաշտպանության նախարարության և ռազմարդյունաբերական համալիրի միջեւ վեճերում պետք է «գնային հաշտարարի» դեր կատարի:
Խորագիր՝ Նորություններ