Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՍԿՎԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «С-300»-ՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՍԻՐԻԱՅԻՆ ՈՒ ԱԼԺԻՐԻՆ



Մինչև 2013 թվականի սկիզբը այս երկու պետությունները կստանան 144 միլիոն ԱՄՆ դոլարի ռուսաստանյան զենիթահրթիռային համալիրներ: Մատակարարումների առյուծի բաժինը, որի արժեքը կազմում է 105 միլիոն ԱՄՆ դոլար, պատկանում է Սիրիային:

Անցած շաբաթ, հանդիպելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե չի պատրաստվում արդարանալ ռուս-սիրիական ռազմատեխնիկական համագործակցության համար, քանի որ Մոսկվան չի խախտել միջազգային որևէ պարտավորվածություն, ՄԱԿ անվտանգության խորհրդի սահմանած որևէ արգելք կամ սպառազինության արտահանման վերաբերյալ սեփական օրենսդրությունը (որն աշխարհի ամենախիստ օրենսդրություններից է) և Սիրիային մատակարարում է միայն արտաքին թշնամուց պաշտպանվելու համար նախատեսված սպառազինություն, որը «գործնականում անհնար է օգտագործել դժբախտ ցուցարարների դեմ»:

Մատակարարումները հիմնականում լինելու են պահեստամասերի տեսքով:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


26/06/2012