Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՆԴԱԿՈԾՎԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌ



Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը գնդակոծել են թուրքական երկրորդ ռազմական ինքնաթիռը, որը զբաղված էր հունիսի 22-ին Սիրիայի տարածքային ջրերի երկնքում ոչնչացված թուրքական հետախուզական ինքնաթիռի բեկորների որոնմամբ: Ինքնաթիռի երկու օդաչուները ողջ էին մնացել և գտնվել Սիրիայի ափերից ութ մղոն հեռավորության վրա:

Գնդակոծված երկրորդ ինքնաթիռը չի խոցվել:

Թուրքիայի իշխանությունները վերստին հայտարարել են, որ այս միջադեպերն անհետևանք չեն մնա, սակայն հստկեցրել են, որ Թուրքիան չի պատրաստվում պատերազմել Սիրիայի կամ որևէ այլ պետության դեմ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


26/06/2012