Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՀԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ ՊԱՐՏՔԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ



Սիրելի՛ «Հայ զինվոր»
Մեր որդին՝ Վահե Արմենի Սարգսյանը, ծառայում է գնդապետ Ա. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասում։ Գոհ է թե՛ հրամանատարությունից եւ թե՛ ծառայակից ընկերներից, արդեն ազատ խոսում է մեր հազարամյա մայրենիով։ Բանն այն է, որ մեր երկրի անկախացմանը հաջորդող «մութ ու ցուրտ» տարիներին հանապազօրյա հաց վաստակելու համար մենք ստիպված էինք թողնել հայրենի տունն ու հանգրվանել ՌԴ Կեմերովոյի մարզում, որտեղ էլ Վահեն ավարտեց ռուսական դպրոցը, ստացավ ատեստատն ու պարտքը հայրենիքի հանդեպ կատարելու, մանկուց փայփայած երազանքն իրագործելու վճռականությամբ մեկնեց Հայաստան, զինվորագրվեց հայոց բանակին։ Փառք Աստծու, հիմա ամեն ինչ կարգին է, մենք էլ Վահեի հորդորներով արդեն վերադարձել ու ապրում, աշխատում ենք Երեւանում, ապրում մեր տանը, ուրախանում ենք հարազատ երկրի հաջողություններով, տխրում դեռեւս հանդիպող թերությունների համար։ Շուտով Վահեն էլ տուն կվերադառնա ու կօգնի մեզ՝ բաց ճակատով կներկայանա հարազատներին ու ընկերներին։
Փետրվարի 6-ին լրանում է մեր հայրենասեր որդու ծննդյան 20-ամյակը։ Խնդրում ենք բոլորիս սիրելի թերթի միջոցով շնորհավորել Վահեի ծննդյան տարեդարձը, ցանկանալ անամպ երկինք, առողջություն եւ հաջողություններ ամեն ինչում ու ամենուր։ Սիրով շնորհավորանքներին միանում են քույրը՝ Լիան, հորեղբայր Արայիկը, հորաքույրները, քեռիներ Ասքանազն ու Կարենը, բոլոր բարեկամներն ու հարեւանները:
Ծնողներ՝ Արմեն եւ Ռուզան Սարգսյաններ

Խորագիր՝ #04 (869) 02.02.2011 – 09.02.2011, Բանակ և հասարակություն


10/02/2011