Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱՆ ԶՈՐՔԵՐ Է ՄՈՏԵՑՆՈՒՄ ՍԻՐԻԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ



Թուրքիայի առևտրի ու մաքսային նախարարը հայտարարել է, որ, անկախ հետախուզական ինքնաթիռի ոչնչացման դեպքից, Անկարան չի փակի թուրք-սիրիական սահմանը, բայց քանի որ այնտեղ այժմ գործում է ընդամենը չորս հսկիչ անցագրային կետ, կառավարությունը տարանցիկ փոխադրումների նոր երթուղիներ է որոնում, քանի որ Սիրիայի տարածքով խոշոր բեռնափոխադրումներ էր իրականացնում դեպի Պարսից ծոցի երկրներ:

Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ սահմանը չեն փակում սիրիացի փախստականներին օգնել կարողանալու նպատակով:

Միաժամանակ լրատվամիջոցները հաղորդում են, որ թուրքական բանակի մեծաքանակ ստորաբաժանումներ Դիարբեքիրից շարժվում են դեպի Սիրիային սահմանակից Մարդին ու Շիրնաք գավառներ:

Հունիսի 22-ին թուրքական ինքնաթիռի ոչնչացումից հետո Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել էր, որ այս տարվա ընթացքում սիրիական ռազմական ինքնաթիռները շուրջ 100 անգամ խախտել են Թուրքիայի օդային սահմանը, բայց բոլոր միջադեպերին խաղաղ լուծում է տրվել, իսկ այժմ Թուրքիան անմիջապես կպատասխանի Դամասկոսի յուրաքանչյուր սադրանքի:

Թուրքիայի նախագահ Գյուլն իր հերթին հայտարարել էր, որ միջադեպը վկայում է «սիրիական բանակի կաթվածահար վիճակի մասին»:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


27/06/2012