ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՍԵՓԱԿԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՏԱՆԿ Է ՓՈՐՁԱՐԿՈՒՄ
Հնդկաստանում սկսվել են «Արջուն» տանկի նոր մոդիֆիկացիայի փորձարկումները: «Արջուն ՄԿ-2»-ը նախատեսված է օտարերկրյա արտադրության հին տանկերին փոխարինելու համար: Փորձարկումների հաջող ավարտի դեպքում դեպքում անմիջապես կսկվի 124 տանկերից բաղկացած առաջին խմբաքանակի արտադրությունը:
Սեփական մշակման առաջին` «Արջուն ՄԿ-1» տանկը Հնդկաստանը սկսեց արտադրել 2004 թվականին` նպատակ ունենալով դրանցով փոխարինել արտասահմանյան և առաջին հերթին` խորհրդային ու ռուսաստանյան արտադրության տանկերը: Սակայն շուտով պարզվեց, որ «Արջունն» ունի մի շարք թերություններ, ուստի արտադրվեց նրանց ընդամենը մեկ խմբաքանակ` 124 տանկ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական