ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ «ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀՆԳՅԱԿԻ» ԱՆԴԱՄՆԵՐԸ
ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ միջուկային տերությունների հնգյակի՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Չինաստանի ներկայացուցիչների հանդիպումը կկայանա հունիսի 27-ից 29-ը:
Կքննարկվեն միջուկային զենքի չտարածմանն առնչվող խնդիրներ:
Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալը հայտարարել է, որ «Վաշինգտոնն անհամբերությամբ է սպասում հարցերի բավական լայն շրջանակի բաց ու անկեղծ քննարկման»:
Հանդիպման ռուսական կողմից կմասնակցի արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Գրիգորի Բերդեննիկովը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական