Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԱԲԱԼԱՅՈՎ ՇԱՏ ԲԱՆ ՉԵՆՔ ԿՈՐՑՆԻ



ՌԴ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Վիկտոր Բոնդարեվը հայտարարել է, որ եթե Մոսկվան ու Բաքուն համաձայնության չգան Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության ժամկետի երկարացման հարցում, ապա Ռուսաստանը շատ բան չի կորցնի, քանի որ ռազմաօդային ուժերի համար այս կայանը կիրառական նշանակություն չունի:

«Մենք այժմ կառուցում ենք նոր կայաններ, որոնք գործնականում կփակեն այդ տարածքը, և եթե Գաբալայի ՌԼԿ-ն դադարի գործել, ապա այդ ոււղղությունում մենք ընդամենը մի կարճ ժամանակ փոքր-ինչ քիչ տվյալներ կունենանք»,-ասել է գեներալ Բոնդարևը:
Նա նաև հայտնել է, որ ամենայն հավանականությամբ 2013 թվականի վերջին ՌԴ զինված ուժերը կստանան վերջին սերնդի «С-500» առաջին զենիթահրթիռային համալիրը, և հավելել, որ սկսվել է նոր թեթև ռազմափոխադրական ինքնաթիռի մշակումը, սակայն չի հայտնել ինքնաթիռի պատրաստ լինելու մոտավոր որևէ ժամկետ:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


28/06/2012