Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՆԿԵՐԸ ՉԵՆ ԾԵՐԱՆՈՒՄ



«Рособоронэкспорт»-ի գլխավոր տնօրեն Իգոր Սեվաստյանովը հայտնել է, որ բազմաթիվ պետություններ բարձր են գնահատում խորհրդային արտադրության արդիականացված տանկերը, ինչը կարող է դառնալ արդյունավետ համագործակցության նոր ուղղություն: Կազմակերպությունն այժմ ունի «Տ-72» արդիականացման շուրջ 200 պատվեր, սակայն չի նշել պատվիրատու պետությունների անունները:

Նա նաև հայտնել է, որ ռուսաստանյան մասնագետները մշակել են խորհրդային ու ռուսական արտադրության մարտական տեխնիկայի, մասնավորապես տանկերի բազմաստիճան արդիականացման մի քանի տարբերակ, որոնք չեն բացառվում անգամ արտասահմանյան արտադրության հանգույցների և սարքավորումների կիրառումը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


29/06/2012