Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

40 ՄԻԼԻԱՐԴ ՌՈՒԲԼԻ` ՆՈՐ ԱՏՈՄԱՅԻՆ ՍԱՌՑԱՀԱՏԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ



2012-2017 թվականներին ՌԴ պետբյուջեից այդքան գումար կտրամադրվի նոր ունիվերսալ սառցահատի կառուցման համար, որի ջրարկումը նախատեսվում է 2017 թվականին:

Համաձայն կառավարության որոշման, սառցահատի կառուցման պետական պատվիրատուն «Росатом» պետական կորպորացիան է: Վերջինիս, ինչպես նաեւ ՌԴ ֆինանսների նախարարությանն ու տնտեսական զարգացման նախարարությանը հանձնարարվել է շահագրգիռ գերատեսչությունների հետ միասին առաջարկություններ ներկայացնել սառցահատի կառուցման արտաբյուջետային միջոցների հայթայթման մասին` նկատի առնելով սառցահատի մատուցելիք ծառայությունների հետագա երկարաժամկետ պայմանագրերի կնքման հնարավորությունը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


04/07/2012