ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐԸ ՌՈՒՍԱԿԱՆ ՏԱՆԿԵՐՆ ԵՆ
Զենքի համաշխարհային վաճառքի վերլուծության կենտրոնը հայտարարել է, որ մինչև 2015 թվականը զենքի համաշխարհային շուկայում հիմնական մարտական տանկերի վաճառքի ասպարեզում առաջատարը կմնան ռուսական տանկերը, մասնավորապես Т-90С-ը, ինչը շարունակվում է 2008 թվականից ի վեր:
Տանկերի վաճառքի գծով 2-րդ տեղում Միացյալ Նահանգներն է, ապա Գերմանիան, Չինաստանը, Հարավային Կորեան, իսկ վեցերորդ տեղում` Ուկրաինան:
Կենտրոնի կանխատեսումներով, առաջիկա երեք տարիներին, 2008-2011 թվականների համեմատ, նոր տանկերի վաճառքը մեկ երրորդով կնվազի, ու միայն Ռուսաստանը և Ուկրաինան կամրապնդեն իրենց դիրքերը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական