Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՆԵՐԱԼ ԹԼԱՍՆ ԱՊԱՍՏԱՆ ԿԳՏՆԻ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ



Դեռ մի քանի օր առաջ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մերձավոր զինակիցներից գեներալ Մանաֆ Թլասը, որ մի քանի օր առաջ կառավարական զորքերի 83 զինծառայողների հետ դասալքելով փախել էր Թուրքիա, մեկնում է Ֆրանսիա: Այդ մասին «Սիրիայի բարեկամների ակումբի» անդամ պետությունների ներկայացուցիչների հանդիպման կուլիսներում հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Թլասն էլիտար Հանրապետական Գվարդիայի հրամանատարներից էր, իսկ նրա հայր Մուստաֆա Թլասը, որը, ի դեպ, այժմ բնակվում է Ֆրանսիայում, ավելի քան երեք տասնամյակ` 1972-2004թ., երկրի պաշտպանության նախարարն էր և համարվում էր Սիրիայի նախկին նախագահ Հաֆեզ Ասադի ամենամերձավոր զինակիցը:

Ըստ թուրքական լրատվամիջոցների հաղորդումների, ներկայումս Թուրքիայում են գտնվում սիրիական բանակի ավելի քան 70 դասալիք, որոնց թվում են նաև ավելի քան երկու տասնյակ գեներալներ:

Խորագիր՝ Նորություններ


09/07/2012