Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՇՆԱՄՈՒՆ ՎՆԱՍԱԶԵՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ



Սահմանային հենակետի դիրքերից մեկի նկատմամբ ոտնձգություն կատարած թշնամուն վնասազերծելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 6-ին պարգեւատրեց երեք զինծառայողի: Գումարտակի հրամանատար մայոր Գ.Գրիգորյանն արժանացավ «Գարեգին Նժդեհ», դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Տ.Գեղամյանը՝ «Անդրանիկ Օզանյան», իսկ պայմանագրային զինծառայող շարքային Ս.Քեշիշյանը՝ «Դրաստամատ Կանայան» մեդալի:
Պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց նրանց՝ ցուցաբերած վճռականության եւ խիզախության համար՝ ընդգծելով. «Մեր զինված ուժերը զարգացման մեծ ճանապարհ են անցել: Մենք պատվով ենք կատարել եւ կատարում մեր խնդիրը: Դրա վկայությունն են ինչպես Արցախյան պատերազմում տարած հաղթանակը, այնպես էլ այս օրերի ձեր սխրանքը: Թող հակառակորդը հասկանա, որ իրավունք չունի եւ չի կարող ոտնձգություն կատարել մեր հայրենիքի նկատմամբ»:
Հուզված էր հատկապես շարքային Ս.Քեշիշյանը. երեք տարվա ծառայության ընթացքում նա առաջին անգամ էր պարգեւատրվում մեդալով: «Սահմանում պետք է շատ զգոն լինես,- ասաց նա,- իսկ զգոն ես այն ժամանակ, երբ գիտակցում ես հայրենիքի նկատմամբ պատասխանատվությունդ»:

Խորագիր՝ #39 (854) 6.10.2010 – 13.10. 2010, Ազգային բանակ


15/02/2011