Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՐՍՏԱՑՆՈՒՄ ԷԻՆ ԶԻՆԱՆՈՑԸ



Պատմում է Համո Բեկնազարյանը

Օմարի երկրորդ հարձակման ժամանակ մեր հիմնական խնդիրներից մեկն էլ ձորերն ընկած թշնամու զրահատեխնիկան հանելն ու շարք վերադարձնելն էր։ Անասելի չարչարանքների գնով, լուսահոգի Իվանյանի օգնությամբ ու խորհուրդներով, 8-ից 5-ը մի կերպ հանեցինք։ Երեքը մնացին։ Ճանապարհը նեղ էր, հողը՝ փխրուն, իսկ եղանակը ժամը մեկ փոխվում էր։ Տանկերից մեկը մեջքի վրա ընկած էր։ Փորձեցինք՝ շարժիչն աշխատեց։ Մեր ուրախությանը չափ չկար։ Մեկ շաբաթ չարչարվելուց հետո մնացած երեքն էլ հանեցինք, այսպես հարստացնելով մեր նորաստեղծ բանակի զինանոցը։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #39 (854) 6.10.2010 – 13.10. 2010, Պատմության էջերից


15/02/2011