Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԿՀԱՄԱԼՐՎԻ «ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐՈՎ»



Ռուսաստանի օդադեսանտային զորքերի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումները սպառազինության են վերցրել «Инфауна» և МКТК-1А Дзюдоист նոր բազմաֆունկցիոնալ համալիրներ: « Инфауна » ՌԷՊ համալիրը նախատեսված է անձնակազմը և ռազմական տեխնիկան ռադիոկառավարվող պայթուցիկ նյութերից, մերձամարտում հրաձգային զինատեսակներից պաշտպանելու, ինչպես նաև հակառակորդի կապի միջոցները ռադիոճնշելու համար: Նոր համալիրների առաջին չորս միավորները դեսանտայինները փորձարկել են այս տարվա սկզբին: Ներկայումս անձնակազմերը մարտական ներդաշնակում են անցնում ուսումնական կենտրոնում:

Дзюдоист ավտոմատացված մոբիլ համալիրն էլ իր հերթին նախատեսված է էլեկտրամագնիսական իրավիճակի գնահատման և տեղեկատվության պաշտպանության արդյունավետության ռադիո-ռադիոտեխնիկական և հատուկ հսկողության համար: Այն կարող է հայտնաբերել, չափել պարամետրերը, բացահայտել ռադիոէլեկտրոնային միջոցների, հակահրթիռային պաշտպանության միջոցների տեղակայման վայրը, ինչպես նաև գտնել և փակել օդադեսանտային զորքերի օբյեկտներում տեղեկատվության արտահոսքի տեխնիկական կապուղիները:

Առաջիկայում դեսանտային զորքերը կստանան նաև նոր տեխնիկայի այլ նմուշներ: Հունիսի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ցամաքային զորքերի և օդադեսանտային զորքերի համալրման նպատակով մինչև 2020թ. պետությունը կհատկացնի 2,6 տրիլիոն ռուբլի: Միայն ցամաքային ստորաբաժանումները կստանան 2,3 հազար տանկեր, 2000 ինքնագնաց հրետանային կայանք, 30 000 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, С-300В-4 զենիթահրթիռային և Искандер-М հրթիռային համալիրներ:

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ
Մայոր

Խորագիր՝ #27 (943) 12.07.2012 – 18.07.2012, Ռազմաքաղաքական


18/07/2012