ՏԱՋԻԿՍՏԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑ ՌՈՒՍԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻՆ
ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը լրագրողներին հայտնել է, որ Տաջիկստանի իշխանություններն ընդունելի են համարել 2014 թվականից հետո երկրում ևս 49 տարի ժամկետով ռուսաստանյան 201-րդ ռազմաբազայի տեղակայման պայմանների մասին Մոսկվայի առաջարկած տարբերակը, իսկ իշխանությունները հայտարարել են, որ ամեն կերպ կաջակցեն ռազմակայանի վերաբերյալ միջգերատեսչական համաձայնագրի կնքմանը:
Չիրկինը հստակեցրել է, որ 201-րդ ռազմաբազան Տaջիկստանի տարածքում է գտնվելո անհատույց:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական