ՍԻՐԻԱՅԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Կառավարական զորքերի դիրքերի վրա լայնածավալ հարձակում սկսելու մասին հայտարարությունը երեկ տարածել է ապստամբական Սիրիական ազատ բանակը: Հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումը պատասխանն է «վարչակարգի իրականացրած ջարդերի ու բարբարոսական հարձակումների»:
Երկօրյա ծանր մարտերից հետո ապստամբները հայտարարել են Դամասկոսի երկու շրջաններում իրենց դիրքերի բարելավման մասին, իսկ կատարվողը «շրջադարձային պահ» են համարել իշխող վարչակարգի տապալման գործում:
Կառավարական ուժերը, չժխտելով մայրաքաղաքի շրջաններում ընթացող մարտական գործողությունները, հայտարարել են, որ «ահաբեկչական խմբավորումները երբեք չեն տեսնի Դամասկոսը»:
Խորագիր՝ Նորություններ