Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԵԼԻ ՔԱՆ 7 ՄԻԼԻԱՐԴԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻՆ



2012 թվականին Հնդկաստանին կվաճառվի 7,34 միլիարդ ԱՄՆ դոլարի ռուսաստանյան արտադրության սպառազինություն: Ռուս-հնդկական ռազմատեխնիկական համագործակցության նման ծավալները պայմանավորված են մի քանի խոշոր ծրագրերի իրականացումով, որոնցից գնային առումով ամենամեծը «Վիկրամադիտիյա» ավիակրի արդիականացումն է, որն արժեցել է 2,34 միլիարդ ԱՄՆ դոլար: Բացի այդ, նախատեսվում է այս տարվա ընթացքում Հնդկաստանին վաճառել 971 նախագծի «Ներպա» ատոմային սուզանավը, որն արժե 920 միլիոն դոլար, «Ми-17В-5» քառասուն ուղղաթիռ, «Су-30МКИ» քսանմեկ կործանիչ և «МиГ-29К/КУБ» ինը տախտակամածային կործանիչ:

Հնդկաստանը 2007-ին առաջ անցնելով Չինաստանից, դարձավ ռուսաստանյան արտադրության սպառազինության խոշորագույն ներմուծողը և առաջիկա տարիների չի զիջի իր դիրքերի ուղեկցությամբ:

Երեկ Հնդկաստան է այցելել ՌԴ կառավարության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը՝ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության, «Рособоронэкспорт»-ի, «Росатом»-ի և Միացյալ ավիաշինական կորպորացիայի ղեկավարները:

Ռուսաստանի փոխվարչապետը կայցելի նաև 1988 թվականին հիմնադրված ռուս-հնդկական «БраМос» համատեղ ձեռնարկություն, որը զբաղվում է նույնանուն գերձայնային թևավոր հրթիռի մշակման աշխատանքներով:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


18/07/2012