«ԵՐԿԻՐ-ՕԴ» ԴԱՍԻ ՀՐԹԻՌՆԵՐ ԹՈՒՐՔ-ՍԻՐԻԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ
Իրանական անգլիալեզու «Press-TV» հեռուստաալիքը հաղորդել է, որ Անկարան թուրք-սիրիական սահմանին տեղակայել է նման հրթիռներ և ցուցադրել կադրեր, որոնցում երևում է սպառազինություն տեղափոխող հինգ վագոն, որոնք հասել են երկրի հարավ-արևմուտքում գտնվող Մարդին քաղաք: Հրթիռների ճշգրիտ քանակը, սակայն, հայտնի չէ:
Արևմտյան լրատվամիջոցները հաղորդում են, որ սահմանի մերձակայքում չեն դադարում մարտերը կառավարական զորքերի ու ապստամբների միջև, և որ վերջիններս Իրաքի հետ սահմանի նկատմամբ վերահսկողություն սահմանելուց հետո այժմ էլ գրավել են թուրք-սիրիական սահմանի երեք հսկիչ-անցագրային կետ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական