Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՖԵՐՄԵՐՆԵՐԸ ՀԵՏ ԵՆ ՄՂԵԼ ԲԱՆԱԿԱՅԻՆՆԵՐԻՆ



Բեքաայի հովտում լիբանանյան ֆերմերները հաջողությամբ ետ են մղել բանակային ստորաբաժանումներին, որոնք փորձում էին ոչնչացնել իրենց մարիխուանայի դաշտերը:

Փոխհրաձգության ընթացքում ոչնչացվել է երկու ռազմական ջիպ, բարեբախտաբար երկու կողմից էլ մարդկային կորուստներ չեն եղել: Հատկանշական է, որ ֆերմերներն իրենց սպառազինությունում ունեցել են գնդացիրներ, նռնականետներ ու ականանետներ, որոնց կրակին չդիմանալով, բանակային ստորաբաժանումները նահանջել են` վերախմբավորելու իրենց ուժերը:

1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմի տարիներին հիմնված այս դաշտերը թեև 1991-1993 թվականներին ՄԱԿ-ի թմրանյութերի արտադրության դեմ պայքարի ծրագրի համաձայն ոչնչացվեցին, սակայն գյուղացիները հետագայում վերականգնեցին ցանքատարածությունները՝ «բերքառատ» տարիներին հավաքելով շուրջ 1.000 տոննա մարիխուանա ու մինչև 50 տոննա հաշիշ:

Խորագիր՝ Նորություններ


24/07/2012