ԱՍԱԴԻ ԴԵՄ ՉԵՉԵՆՆԵՐ ՉԵՆ ԿՌՎՈՒՄ
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ բացարձակ սուտ են այն տեղեկությունները, թե սիրիական ընդիմության շարքերում կռվում են չեչեն գրոհայիններ: Նրա պնդմամբ, նման լուրերը տարածում են այն ուժերը, որոնց սրտով չէ սիրիական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ Ռուսաստանի հստակ դիրքորոշումը, որը հիմնված է միջազգային իրավունքի դրույթների և ՄԱԿ-ի բանաձևերի վրա:
Խորագիր՝ Նորություններ