ՀԱՅԵՐԸ ԵՎ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ. ԶԱՊԵԼ ԹԱԳՈՒՀՈՒ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ
1241թ. Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սիսում հիմնադրվել է մի հիվանդանոց, որտեղ առանց ազգային ու դասային խտրականության բուժվում էին բոլորը՝ շինականն ու զորականը, արհեստավորն ու արքունականը։ Հիվանդանոցի հիմնադիրն էր Կիլիկիայի հայոց թագուհի, Լեւոն Բ Մեծագործ արքայի դուստրը՝ Զապելը (1215-1252)։ Նա անձամբ իր զավակների հետ խնամում էր հիվանդներին։ Այս հիվանդանոցը գոյատեւել է 134 տարի, մինչեւ 1375թ. ապրիլի 20-ը, երբ Սիսն ընկնում է, եւ կործանվում է Կիլիկիայի հայկական թագավորությունը։
Երբ Եգիպտոսից եկած մամլուքները պաշարում են Սիսը, չեն խնայում նաեւ Զապելի հիվանդանոցը։ Ըստ հասած մի զրույցի՝ մամլուքներից մեկը, տեսնելով հիվանդանոցի կործանումը, սկսել է արտասվել. «Այս ի՞նչ եք անում, երկու տարի առաջ այս հիվանդանոցում բուժել են ինձ»։
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ
մայոր