Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱԼԵՊԻ ԲԱՆՏԻ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆԸ ՃՆՇՎԵԼ Է



Սիրիայի բանակի ստորաբաժանումները ճնշել են Հալեպի «Ալ Մուսլիմիյա» բանտում բռնկված խռովությունը:

Համաձայն «Guardian»-ի տվյալների, զինվորականների բացած կրակի և կիրառած արցունքաբեր գազի հետևանքով սպանվել է 15 և վիրավորվել 40 զինվորական:

Երեկ ևս Հալեպում շարունակվել են բախումները կառավարական զորքերի ու զինված ընդիմադիրների միջև, իսկ հեռուստառադիոկենտրոնի շենքի մոտ որոտացած պայթյունները խլել են բազմաթիվ մարդկանց կյանքեր:

Ընդիմադիր Սիրիական ազգային բանակն իր հերթին հաղորդում է Հալեպի մի քանի շրջանների գրավման մասին:

Մարտերը շարունակվել են նաև Դամասկոսում, որտեղ կառավարական զորքերին հաջողվել է ապստամբներին դուրս մղել քաղաքի կենտրոնին մերձակա Միդան թաղամասից:

Խորագիր՝ Նորություններ


25/07/2012