ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՐԳԵԼԵԼ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ «ՀԸԶԲՈԼԼԱՀԻՆ»
Միացյալ Նահանգների վարչակազմն Իսրայելին թույլատրել է Սիրիայի քիմիական զենքը շիա արմատական «Հըզբոլլահ» խմբավորման ձեռքում հայտնվելու դեպքում ոչնչացնել այն Լիբանան տեղափոխող քարավանները: Համաձայն իսրայելական մամուլի հաղորդումների, վերջին օրերին ամենաբարձր մակարդակով խորհրդատվություններ են անցկացվում Թել Ավիվի ու Վաշինգտոնի միջև. ԱՄՆ-ն ու Իսրայելը զգուշանում են, որ քարավանների ռմբակոծումը՝ լինի Սիրիայի թե Լիբանանի տարածքում, կհանգեցնի պատերազմի, և փորձում են գտնել ավելի «լուռ և խելոք» եղանակներ:
Ենթադրվում է, որ քիմիական զենքը կօգտագործվի իրադարձությունների զարգացման երկու հնարավոր տարբերակների դեպքում. Ասադը զանգվածային ոչնչացման զենքի օգնությանը կդիմի «Սիրիական ազատ բանակին» վճռական հարված հասցնելու համար և երկրորդ` երբ քիմիական զենքին փորձեն տիրանալ «Հըզբոլլահը» կամ «Ալ Քաիդան», ինչն ուղղակի վտանգ է Իսրայելի համար:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական