ՄԱԿ-Ի ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԾԱՆՐ ՄԱՐՏԵՐ ԿՈՆԳՈՅՈՒՄ
Ծանր մարտեր են ընթանում Կոնգոյի հարավում գտնվող Հյուսիսային Նիվու գավառի վարչական կենտրոն Գոմա քաղաքի մատույցներում, որտեղ ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի մարտական ուղղաթիռները գրոհում են ապստամբական «Մարտի 23-ի շարժման» խմբավորման դիրքերը, որին, ըստ ՄԱԿ-ի տվյալների, աջակցում է հարևան Ռուանդան: Արդեն հազարավոր մարդիկ լքել են քաղաքն ու հարակից բնակավայրերը:
Կոնգոյի իշխանությունները միջազգային հանրությանը կոչ են արել դատապարտելու Ռուանդայի իշխանություններին, որոնք աջակցելով ապստամբներինª փորձում են երկրում իրավիճակի ապակայունացման միջոցով տիրանալ Կոնգոյի հարավի բնական հարուստ պաշարներին:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական