Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՆԱՎԱՏՈՐՄՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է



ՌԴ Սևծովյան նավատորմի հրամանատար, փոխ-ծովակալ Ալեքսանդր Ֆեդոտենկովը հայտնել է, որ Մոսկվան հույս ունի մինչև տարեվերջ Ուկրաինայի հետ պայմանագիր կնքել նավատորմի արդիականացման մասին: Պայմանագիրը մասնավորապես թույլ կտա նավատորմը համալրել նոր ռազմանավերով, ինչպես նաև մեծացնել Նովոռոսիյսկում ու Սևաստոպոլում տեղակայված նավախմբերի մարտական հնարավորությունները:

Ուկրաինայի պաշտպանության նախարար Դմիտրի Սալամատինն իր հերթին խուսափել է պայմանագրի կնքման կոնկրետ ժամկետներ նշելուց և միայն հայտնել, որ բանակցությունները շարունակվում են: Նա նաև ասել է, որ կիրակի օրը Սևծովյան նավատորմի ու Ուկրաինայի ռազմածովային ուժերի համատեղ շքերթը վկայում է երկու պետությունների համագործակցության նոր մակարդակի մասին և հիշեցրել, որ Ուկրաինան ու Ռուսաստանն ընդհանուր հերոսկան պատմություն ունեն, իսկ Սև ծովում` միասնական խնդիրներ, ինչպիսին, օրինակ, տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումն է:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


30/07/2012