ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ 200-300 ՄԻԼԻԱՐԴ ՌՈՒԲԼԻ ՎԱՐԿ ԿՍՏԱՆԱ
2013-2015 թվականներին պաշտպանական արդյունաբերության վարկավորումը կիրականացնի ՌԴ չորս պետական բանկ` «ВЭБ»-ը, «ВТБ»-ն, «Газпромбанк»-ը և «Сбербанк»-ը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը և հավելել, որ վարկերը կտրվեն մինչև 10 տոկոս դրույքաչափի պայմաններում: Փոխվարչապետը չի բացառել վարկավորման գործում ռուսաստանյան խոշոր մասնավոր բանկերի և անգամ արտասահմանյան բանկերի ընդգրկման հնարավորությունը:
Վարկերը կտրամադրվեն պետական պաշտպանական պատվերի կատարման աշխատանքներում ընդգրկված բոլոր ձեռնարկություններին, անկախ նրանց սեփականության ձևից:
Խորագիր՝ Նորություններ