Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԱԳԱՑՆԵԼ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՌԱԶՄԱՆԱՎԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ



Երեկ կայացած խորհրդակցությունում, որը նվիրված էր ռուսաստանյան ռազմածովային նավատորմի զարգացման ու արդիականացման խնդիրներին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է արագացնել նոր սերնդի վերջրյա ռազմանավերի և սուզանավերի ստեղծման աշխատանքները, ստեղծվելիք նավերի սպառազինություն ընդգրկելով նորագույն զինատեսակներ, ղեկավարման, հետախուզման ու կապի համակարգեր:

Սպառազինության մինչև 2020 թվականի պետական ծրագրով նախատեսվում է կառուցել 51 վերջրյա ռազմանավ, 8 ռազմավարական հրթիռակիր սուզանավ և 16 բազմանպատակային սուզանավ: Դրա համար պետությունը հատկացնելու է 4,44 տրիլիոն ՌԴ ռուբլի գումար, որը կազմում է սպառազինության պետական ծրագրին հատկացված գումարի մեկ քառորդը: Ընդ որում, միայն երկու վերջրյա նավ` «Միստրալ» ուղղաթիռակիրներն են կառուցվելու ոչ ռուսաստանյան նավաշինարաններում: Գումարի առյուծի բաժինը տրամադրվելու է նորագույն սպառազինության ձեռքբերմանը, ինչի շնրոհիվ 2020 թվականին ռազմածովային ուժերում ժամանակակից սպառազինության ու մարտական տեխնիկայի տեսակարար կշիռը կհասնի 70 տոկոսի:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


31/07/2012