Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԳԻՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՈՒՄ



Սիրիացի ընդիմադիր գործիչ, նախկին դատավոր, ապա իրավապաշտպան, պահպանողական իսլամական հայացքների համար առժամանակ ազատազրկման դատապարտված Հայթամ ալ-Մալեհը Կահիրեում հայտարարել է Սիրիայի տարագիր կառավարության ստեղծման մասին: Նա հայտնել է, որ այդ հանձնարարությունը ստացել է երկրում ու նրա սահմաններից դուրս գտնվող ընդդիմության ներկայացուցիչներից և հստակեցրել, որ դա լինելու է ժամանակավոր կառույց, որը Բաշար Ասադի վարչակարգի անկումից հետո նախապատրաստելով և անցկացնելով ազատ ընտրություններ` երկրի ղեկավարումը հանձնելու է իշխանության` օրինական ընտրված մարմիններին:

Ասադին ընդդիմադիր հիմնական ուժը` Սիրիական ազգային խորհուրդը, սակայն, առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել Հայթամ ալ-Մալեհի` լրատվամիջոցների առաջին էջերին հայտնված այս հայտարարությունը:

Խորագիր՝ Նորություններ


01/08/2012