ՀԱՊԿ-Ը ՉԻ ՄԻՋԱՄՏԻ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Այդ մասին Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ի պատասխան Լուկաշենկոյի այն հայտարարության, թե ՀԱՊԿ-ը պետք է միջամտի Լեռնային Բադախշանում տեղի ունեցող իրադարձություններին:
Բորդյուժայի պնդմամբ, այնտեղ կատարվող իրադարձությունների կարգավորումը բացառապես Տաջիկստանի իշխանությունների ներքին գործն է, և որ տեղի ուժային կառույցներն ի զորու են ինքնուրույն լուծելու այդ խնդիրը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական