ԿՈԼՈՐԱԴՈՅԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԿՄՈՌԱՑՎԻ
«Pew Research Center» սոցիոլոգիական կենտրոնի կատարած ուսումնասիրությունը վկայում է, որ Կոլորադոյի «Ավրորա» կինոթատրոնում տեղի ունեցած արյունալի ողբերգությունը, երբ մոլագարը կրակ էր բացել հանդիսականների վրա, առանձնակի փոփոխություններ չի մտցրել զենքի ազատ վաճառքի վերաբերյալ ամերիկացիների հայացքներում, և այս հարցում հասարակությունը բառի բուն իմաստով երկփեղկված է:
Հարցվածների 47 տոկոսի համոզմամբ, անհրաժեշտ է գործուն վերահսկողություն սահմանել զենքի ազատ վաճառքի նկատմամբ, իսկ 46 տոկոսը, ընդհակառակը, գերակա խնդիր է համարում ամերիկացիների` զենք ոնենալու իրավունքի պաշտպանությունը:
Հարցվածների ճնշող մեծամասնությունը` 67 տոկոսը կարծում է, որ Կոլորադոյի ողբերգությունը սովորական մոլագարի ձեռքի գործ է, և միայն 24 տոկոսն է համոզված, որ կատարվածն ավելի խորքային պատճառների հետևանք է:
Խորագիր՝ Նորություններ