ՍԻՐԻԱՑԻ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԱՀԱՊԱՏԻԺ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ
Հալեպում ընդդիմադիր զինված գրոհայինները հրապարակավ գնդակահարել են կառավարամետ ստորաբաժանման հրամանատարին՝ նրան մեղադրելով զինադադարի ընթացքում 15 գրոհայինի սպանության համար:
Մահապատժի տեսագրությունը հայտնվել է համացանցում և, ըստ «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության, կարող է հիմք ծառայել այն զինվորական հանցագործություն որակելու և հետաքննություն սկսելու համար:
Ականատեսների վկայությամբ, Հալեպում շարունակվող մարտերի ընթացքում կողմերը կիրառում են տանկեր ու հրետանի, իսկ կառավարական զորքերը` նաև կործանիչ ինքնաթիռներ: Ընդդիմադիր Սիրիական ազգային խորհուրդը հայտարարել է, որ կառավարական ուժերը գուցե կկարողանան զինված խմբավորումներին դուրս մղել քաղաքից, սակայն երկրի տնտեսական մայրաքաղաքի վրա լիակատար վերահսկողություն հաստատել չեն կարող: Առավել ևս, երբ քաղաքի մերձակայքը գտնվում է Սիրիական ազատ բանակի վերահսկողության գոտում:
Խորագիր՝ Նորություններ