Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՇԵՔ, ՈՐ ԻՆՁ ԵՔ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ



Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին, որ, ի տարբերություն իր նախորդների, չի հանդիսանում երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Եգիպտոսի պաշտպանության նախարար, մարշալ Մուհամմեդ Հուսեյն Տանտաուիի ուղեկցությամբ այցելել է Սուեզի ջրանցքի հարակից տարածքում տեղակայված 2-րդ բանակ:
Ելույթ ունենալով զինվորականների առջև և դիմելով Եգիպտոսի զինված ուժերի բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչներին՝ Մուրսին ընդգծելով երկրում իրականացված ժողովրդավարական հեղափոխության ընթացքում բանակի ունեցած առանցքային դերը, բարձրագույն հրամկազմին միաժամանակ հիշեցրել է, որ ինքն է երկրի նախագահը և ժողովրդի կամքով զինված ուժերը ենթարկվում են միայն իրեն:
Եգիպտոսի նախագահը բանակին կոչ է արել ըստ ամենայնի պաշտպանել երկրում սկսված սահմանադրական վերափոխումները՝ հստակ նշելով, որ դրանց վտանգման դեպքում ինքը պատրաստ է ժողովրդին վերստին դուրս բերել փողոցներ, և հայտարարել է, որ այս պահին բանակը երկու խնդիր ունի. պատրաստ լինել ցանկացած պահի հակահարված տալու արտաքին թշնամուն, և երկրորդ` ցուցաբերել համբերություն և շարունակել պահպանել երկրի ներքին կայունությունը:

Խորագիր՝ Նորություններ


06/08/2012