ԻՆԸ ՄՈԼՈՐՎԱԾ ՌՄԲԱԿՈԾԻՉ
Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հիմնադրման 100-րդ տարեդարձին նվիրված ավիաշոուի փորձից հետո 9 ռմբակոծիչ մերձմոսկովյան Ժուկովսկի օդանավակայան վերադառնալիս շեղվել է կուրսից և հայտնվել Մոսկվայի երկնքում: Ցածր բաձրությունում մայրաքաղաքի երկնքում «Ту-160», «Ту-22» և «Ту-95» ռմբակոծիչների հայտնվելն ապշեցրել է մոսկվացիներին:
Տարօրինակ պատահարի պատճառներից մեկն օդանավակայանից մինչև մայրաքաղաք ընկած կարճ` 20 կիլոմետր տարածությունն է, այնինչ մարտական ինքնաթիռները թռչում են ժամում 650 կիլոմետր արագությամբ, ու թեև դիսպետչերը ժամանակին տվել էր բոլոր հրահանգները, մոսկվացիների պատուհանների ապակիները ցնցվել են անասելի հռդյունից:
ՌԴ պաշտպանության նախարարությունը սակայն, հերքել է ռմբակոծիչների Մոսկվայի օդային սահմանների անօրինական խախտման մասին լուրերը: Ինքնաթիռները չեն շեղվել երթուղուց:
Խորագիր՝ Նորություններ